«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գնահատվել են լայնամասշտաբ պատերազմի հեռանկարները Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկրների միջեւ

12/03/2021

Ռուսաստանն առավելություն կունենա ՆԱՏՕ-ի երկրների նկատմամբ Շվեդիայի անմիջական հարեւանությամբ լայնամասշտաբ պատերազմի դեպքում: Այս մասին հայտնում է SVT հեռուստաալիքը՝ վկայակոչելով Շվեդիայի Պաշտպանական հետազոտությունների գործակալության զեկույցը (FOI, հաշվետու երկրի պաշտպանության նախարարությանը):
Հյուսիսային Եվրոպայի արեւմտյան երկրների ռազմական կարողությունների մասին զեկույցում FOI փորձագետները վերլուծել են «ուժերի հավասարակշռությունն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ»: Զեկույցը բաժանված է երկու մասի. առաջինում հեղինակներն ուսումնասիրել են Հյուսիսային Եվրոպայում անվտանգության հետ կապված իրավիճակը, երկրորդում՝ Դանիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ռազմական ներուժը, փոխանցում է ՌԲԿ-ն:
Զեկույցում հեղինակները հիշեցնում են, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման «սկսել է զինված ուժերի պատմական վերաբաշխումն» ավելի մոտ Ռուսաստանի սահմաններին, մասնավորապես՝ Բալթյան երկրներին եւ Լեհաստանին, գրում է SVT-ն: Այս քաղաքականությունը շարունակել է նրա իրավահաջորդ Դոնալդ Թրամփը՝ չնայած իր քննադատություններին ՆԱՏՕ-ի հասցեին: ՆԱՏՕ-ի մյուս երկրները եւս ընդլայնել են իրենց ռազմական ենթակառուցվածքները Ռուսաստանի սահմաններին մոտ: Չնայած դրան, ինչպես կարծում են FOI-ում, Ռուսաստանը ռազմական առավելություն ունի, «հատկապես՝ ցամաքում»:
«Այս առավելությունը բավականին երկար կտեիօ: Թերեւս առնվազն մի քանի ամիս կպահանջվի, որպեսզի Միացյալ Նահանգներն ավելի խոշոր ցամաքային ուժերով այստեղ հասնեն»,- մեջբերում է հեռուստաալիքը զեկույցի հեղինակներից Քրիստեր Փալինին:
FOI-ն պատերազմական խաղեր էր անցկացրել՝  Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ  ուժերի հավասարակշռությունը գնահատելու համար: Նրանք մոդելավորել են ռուսական կողմի գրոհը Մերձբալթյան երկրների վրա եւ հանգել են այն եզրակացության, որ այն «հաջողության լավ շանսեր» ունի:
Շվեդական գործակալության փորձագետների կարծիքով՝ ՆԱՏՕ-ի երկրներն իրենց ուժերն ավելացնելու կարիք չունեն, սակայն նրանք պետք է ավելի արագ գործեն՝ հնարավոր հարձակումները կանխելու համար: Նրանք Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնական խնդիրներից մեկը ՆԱՏՕ-ի ուժերի աշխարհագրական ապակենտրոնացումն են անվանում: Նրանք «վատ են պատրաստված եւ տրամադրված չեն պատերազմի», նշվում է FOI զեկույցում: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն առավելություն ունի օդում եւ ծովում: