«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իրաքյան Քուրդիստանի զինուժին

29/09/2022

ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերը զեկույց է հրապարակել նախորդ շաբաթ Իրաք և Իրաքյան Քուրդիստան կատարած այցի վերաբերյալ։

Զեկույցում նշվել է, որ Փեշմերգան (Իրաքյան Քուրդիստանի քրդական զինյալ ուժերը) և Իրաքի զինուժը կարողացել են  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից փրկել 4․5 միլիոն մարդու ավելի քան 50քկմ տարածքով։

Ընդգծվել է, որ ԱՄՆ-ն և Իրաքյան Քուրդիստանը տասնամյակներ շարունակ համագործակցել են ընդհանուր նպատակների շրջանակում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Վոլանդերը շեշտել է, որ ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ն շարունակելու է աջակցություն տրամադրել Փեշմերգային։

Իր այցի ընթացքում Սելեսթ Վոլանդերը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Փեշմերգայի նախարարության հետ, որով սահմանվել է 4 տարվա համատեղ աշխատանքի պլանը։

Աղբյուր`    Kurdistan24.net

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button