«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող ուժերի վզներից բերելու է և այս դահլիճից դուրս է շպրտելու»․ վարչապետ

17/06/2020

Ինչու չունենք շրջական միջավայրի նախարար և բնապահպանության և ընդերքի տեսչության ղեկավար, ոլորտի պատասխանատուներ չունենք, բայց ունենք բնապահպանական բազմաթիվ խնդիրներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա ներկայացրեց բնապահպանական խնդիրները, մասնավորապես, որ Սևանում շարունակվում է ձկնագողությունը, ահազանգ կա, որ թրթուռներն արդեն պտղատու ծառերի վրա են։ «Ով է պատասխանատու լինելու խնդիրների լուծման համար, և երբ ենք ունենալու Շրջակա միջավայրի նախարար, նախկին նախարարը չեղածից վա՞տն էր, որ հանեցիք»,-ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ հարցին պատասխանելը ցավով արձանագրեց, որ այս դահլիճում կան դեռևս մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաներին վերաբերում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության անդամի մասին խոսում են հենգանքով։ «Ընդ որում, խոսքն այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան, ինչպես օրերս պարզվեց, հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակում անվանում են ղազագիր։ Հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերել միայն այն պարագայում, երբ հարգալից չլինելը կարող է իրենց համար կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել։ Ես համոզված եմ, որ հայ  ժողովուրդը բոլոր այ էս ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող ուժերի վզներից բերելու է և այս դահլիճից ընդհանրապես դուրս է շպրտելու»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, վարչապետն ասաց, որ նշված բոլոր հարցերի համար պատասխանատու է կառավարությունը, ընդ որում՝ ամբողջ կառավարությունը։ «Սևանի կանաչման հետ կապված մեր բախտը չբերեց, մեր ժամանակ կանաչեց։ Ես այս ամբիոնից շնորհակալություն եմ հայտնել շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին, նախարարությունը գործում է բնականոն, և առաջիկայում կնշանակվի նախարար։ Եթե իմանայի, որ էդ թրթուռները կվերանան նրա նշանակելուց հետո, այսօր իրիկունը կգնայի, կնշանակեի»,-ասաց նա։

Հրանտ Այվազյանը նշեց, որ եթե նորմալ է աշխատում, կարող են միացնել այլ նախարարության հետ և էլ նախարար չներկայացնել, վարչապետը պատասխանեց, որ կար առաջարկ, որ կառավարությունը կազմված լինի յոթ նախարարությունից և այդ առաջարկն ուներ հիմնավորում։ «Այն ժամանակ նույնիսկ չքննարկեցինք այդ առաջարկը, քանի որ հեղափոխական, մեզ համար նույնիսկ չափից ավելի հեղափոխական էր, բայց չի բացառվում, որ վերադառնանք այդ քննարկմանը, մանավանդ որ, եթե պարզվի, որ դրա արդյունավետությունը հիմնավորված է։ Բայց այս պահին այդպիսի պլաններ չկան, ընդունում եմ, որ հնարավորինս արագ պետք է այդ նշանակումը անել»,-ասաց նա։

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am