«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ

16/01/2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ ADM Dimonds ադամանդագործական ընկերությունում՝ շարունակելու այդ ոլորտներում կուտակված խնդիրների համատեղ քննարկումը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Քննարկումից առաջ ADM Dimonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը նախարարին և հանդիպման մյուս մասնակիցներին ծանոթացրել է ընկերության արտադրական պրոցեսներին և շենքի պայմաններին, որն ուներ նաև հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար հարմարեցված հատված։

Օրակարգում ընդգրկված էին ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, ինչպես նաև գունավոր քարերի արտադրության մեջ նախապես գույքագրված խնդիրները և առաջարկվող լուծումները։

Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական ոլորտները զարգացնելու համար անհրաժեշտ է միավորել պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ։