«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրեց երրորդ տեղը

06/09/2021

Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրեց երրորդ տեղը, գրում է Armsport.am-ը։

Մրցաշարի կիսաեզրափակչում Ալիրեզա Ֆիրուջան հրաժարվեց մասնակցել երրորդ տեղի համար մրցախաղին, այդպիսով երրորդ տեղը զբաղեցրեց Արոնյանը։

Մրցաշարի հաղթող դարձավ Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով եզրափակիչում մրցեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի հետ և երկու մրցախաղերում էլ հաղթեց 2,5։1,5 հաշվով։

Aimchess US Rapid մրցաշարը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն էր։ Բոլոր փուլերի ընդհանուր արդյունքով 8 ուժեղագույները սեպտեմբերին Օսլոյում կպայքարեն Grand Final-ի հաղթողի կոչման համար։

Grand Final-ին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը։