«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Բեյրութում արտակարգ դեպք է տեղի ունեցել

05/11/2020

Բեյրութում արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ քաղաքացի է ինքնահրկիզվել: Այս մասին հայտնում է «Արևելքը»:

«Պէյրութի «Պիր  ալ հասան»  թաղամասին մէջ  արտակարգ պատահար մը գրանցուած է։ Այս մասին  «Արևելք»   տեղեկութիւն ստացաւ համացանցէն։

Մեր տեղեկութիւններով քաղաքացի մը   առ ի բողոք  Լիբանանի  մէջ տիրող ընկերային  ծանր  պայմաններուն ինքզինք  փորձած է  հրկիզել։

Քաղաքացիի   վիճակին մասին  յաւելեալ     տեղեկութիւններ  չեն հաղորդուիր,  իսկ համացանցին վրայ  տարածուած  տեսանիւթէն   երևելի  կը   դառնայ, որ դէպքը  տեղի ունեցած  է  «Պիր  ալ  հասան»  շրջանի ընկերային ապահովագրման    կեդրոնատեղիի  շէնքին  մօտ։

Յիշեցնենք, որ  անցնող     առնուազն   մէկ տարուան  ընթացքին բազմաթիւ  լիբանանցիներ, առ ի   բողոք  երկրին մէջ  տիրող  ծանրագոյն   պայմաններուն դիմած  են նման  յուսահատ քայլերու»,-գրում է լրատվամիջոցը