«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

The National Interest. Ռուսաստանին երկու ճակատով պատերազմ է սպառնում

24/12/2021

Ամերիկյան զորքերը Ռուսաստանին կստիպեն պատերազմ վարել երկու ճակատով, եթե ՌԴ-ն «հարձակվի» Ուկրաինայի վրա, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին սպա, ռազմական փորձագետ Քրիս Օսբորնը The National Interest-ում հրապարակված հոդվածում։

«ԱՄՆ ռազմածովային ուժերը, հավանաբար, ծովային գերակայություն ունեն ռուսական նավատորմի նկատմամբ, եւ ծովային հետեւակների տեղակայումը կարող է երկու ճակատով կոնֆլիկտի հանգեցնել, որի հետ ռուսական ուժերը ստիպված կլինեն կռվել»,- նշել է փորձագետը։

Օսբորնի խոսքով՝ ամերիկացիները կկարողանան արագորեն ուժերը տեղափոխել Սեւ ծով եւ աջակցել Ուկրաինային՝ սահմանները պաշտպանելու համար։ Նաեւ ԱՄՆ բանակը կարող է դեսանտային օպերացիաներ եւ հրթիռային հարվածնե կազմակերպել Սեւ ծովի ափից։ Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ Ռուսաստանի համար դժվար կլինի պահել այն տարածքները, որոնք կարող է «գրավել» «ներխուժումից» հետո։

Նա հիշեցրել է Tomahawk հրթիռների եւ քիչ նկատելի F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչների [C եւ B տարբերակները] գոյությունը, որոնք «կարող են հսկայական վնաս հասցնել Ռուսաստանի զինված ուժերին Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի երկայնքով»։ Օսբորնը նշել է, որ ռուսական ռազմաօդային ուժերը «Սու-57» կործանիչներ ունեն, սակայն հարց է ուղղել` արդյոք այդ ինքնաթիռներն արտադրվել են այնպիսի քանակությամբ, որ իսկապես ազդեն հնարավոր ռազմական կոնֆլիկտի ելքի վրա: