«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անգլիական կրքեր. «Արսենալի» երկրպագուն ապակե շիշ է նետել «Չելսիի» խաղացողի վրա

25/08/2021

Միջադեպ է գրանցվել ԱՊԼ 2-րդ տուրի «Արսենալ»-«Չելսի» խաղի ժամանակ։

35-րդ րոպեին «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը երկրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը և երբ վազել է անկյունային դրոշակի մոտ, «Արսենալի» երկրպագուներից մեկը ֆուտբոլիստի վրա ապակե շիշ է նետել։ «Արսենալի» ներկայացուցիչը խոստացել է պատժել երկրպագուին։
«Ակումբը քննադատում է նման պահվածքն ու մեղավորին սպառնում է «Էմիրեյթս» մարզադաշտ մուտք գործելու արգելանք»,- ակումբի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում The Sun-ը։