«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լեհաստանը ցանկանում է, որ ԵՄ-ն ռուսական նավթի ներկրումը դադարեցնելու հստակ ժամկետ նշանակի

02/05/2022

Լեհաստանը ցանկանում է, որ Եվրամիությունը ռուսական նավթի ներկրումը դադարեցնելու հստակ ժամկետ նշանակի, երկուշաբթի ասել է կլիմայի նախարար Աննա Մոսկվան՝ հավելելով, թե հուսով է, որ էմբարգոն կարող է ուժի մեջ մտնել մինչեւ տարեվերջ, հայտնում է Reuters-ը։

«Մենք ցանկանում ենք, որ այս (պատժամիջոցների) փաթեթը ներառի շատ կոնկրետ եւ հստակ ժամկետ եւ պահանջ բոլոր երկրների համար․․․ որպեսզի այն լինի ամբողջական փաթեթ՝ առանց որեւէ բացթողման»:

Նրա խոսքով՝ Լեհաստանը պատրաստ է օգնել Գերմանիային հրաժարվել ռուսական նավթից։

«Մենք պատրաստ ենք աջակցել Գերմանիայի ապառուսականացման հավակնություններին՝ Գդանսկում մեր նավթավերամշակման գործարանի օգնությամբ»,- ասել է նախարարը։