«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ըստ Թրամփի՝ Բայդենի և Պուտինի հանդիպումից միայն «ռուսական կողմն է շահել»

17/06/2021

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Վաշինգտոնը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումից ոչինչ չի ստացել, իսկ Մոսկվայի համար ՛՛հանդիպումը լավ է անցել՛՛: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում:

՛՛Մենք մեծ բեմ տրամադրեցինք Ռուսաստանին և փոխարենը ոչինչ չստացանք՛՛,-ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ երկրի գործող նախագահը չի կարողացել կանգնեցնել ՛՛Հյուսիսային հոսք 2՛՛ նախագիծը, ինչը կարևոր էր ԱՄՆ-ի համար։ Թրամփը կարծիք է հայտնել, որ երկու երկրների գագաթաժողովից շահել է միայն Ռուսաստանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես կարծում եմ՝ օրը հաջող էր Ռուսաստանի համար՛՛:

Հիշեցնենք, որ Պուտինի և Բայդենի առաջին հանդիպումը կայացել է հունիսի 16-ին՝ ժնևում․ բանակցությունները տևել են 4,5 ժամ, ներառյալ՝ ընդմիջումը: