«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիայում քննարկվում է ռուսական նավթին այլընտրանք գտնելու հարցը

18/07/2022

«Ռոսնեֆտ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Rosneft Deutschland»-ը, Գերմանիայի էկոնոմիկայի դաշնային նախարարությանն առաջարկել է այլընտրանք Ղազախստանից մատակարարումների տեսքով՝ հաշվի առնելով իշխանությունների մտադրությունը՝ հրաժարվել 2023 թվականին ռուսական նավթից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արևելյան Գերմանիայի և Բեռլինի բիզնես ասոցիացիաների  միավորումը։

Այս այլընտրանքային պլանի համաձայն՝ Ղազախստանից նավթը «Դրուժբա» խողովակաշարով կտեղափոխվի Գերմանիա առանց էմբարգոյի ներքո հայտնվելու։

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո արեւմտյան երկրները սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, մասնավորապես, ռուսական էներգետիկ ռեսուրսների նկատմամբ։