Վրաստանում պատվաստման կարգը կփոխվի. մանրամասներ
Վրաստանում վերանայել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործման կարգը, գրում է aliq.ge-ն: Առավելագույն անվտանգություն ապահովելու համար որոշում է կայացվել պատվաստում իրականացնել միայն բազմապրոֆիլ կլինիկաներում: Խոսքը երկրի մասշտաբով 40 հիվանդանոցների մասին է, որոնք վերակենդանացման բաժանմունք ունեն: Ամբուլատորիաներում չեն պատվաստելու:
Սրա հետ կապված` վերանայվել է նաև մի շարք բուժաշխատողների պատվաստման գրաֆիկը, որոնք գրանցում են անցել էլեկտրոնային հատուկ հարթակում։ Ամբուլատորիաներում արված ամրագրումները կբաժանվեն բազմապրոֆիլ հիվանդանոցների վրա: Պատվաստման գործընթացն ընդհատվել է նաև Աջարիայի 4 շրջաններում` Խելվաճաուրի, Կեդա, Շուախեվի, Խուլո: Ներկայումս Վրաստանում պատվաստվել է մոտ 4000 բուժաշխատող, 5.500-ը գրանցվել ու սպասում են իրենց հերթին: Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիի հիվանդանոցում մահացել էր AstraZeneca պատվաստանյութով պատվաստված ու կոմայի մեջ ընկած բուժքույրը։