«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զարեհ Սինանյանը CNFA հկ ծրագրերի զարգացման նախագահի հետ քննարկել է գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում ներդրումներ իրականցնելու հնարավորությունները

18/08/2022

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Cultivating New Frontiers in Agriculture (CNFA) հասարակական կազմակերպության ծրագրերի զարգացման նախագահ Նինո Կոբախիձեին:

Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի նպատակները, գործունեությունը և մարտահրավերները, ինչպես նաև ներկայումս իրականացվող ծրագրերը:

 

Հանդիպման ընթացքում Նինո Կոբախիձեին ներկայացրել է CNFA կազմակերպության ծավալած հիմնական գործունեութունը, աշխատանքի ուղղությունները և կազմակերպության կողմից իրականացվող գործառույթները:

 

Այնուհետև հյուրը հավելել է գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում ներդրումներ իրականցնելու և համագործակցելու պատրաստակամության մասին: