«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիայում հիվանդներին Pfizer պատվաստանյութի փոխարեն ֆիզլուծույթ են ներարկել

24/04/2021

Ֆրանսիայի հյուսիսարևելյան Էպերնե քաղաքում հիվանդներին սխալմամբ ֆիզլուծույթ են ներարկել Pfizer հակակորոնավիրուսային պատվաստանյութի չափաբաժնի փոխարեն:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով տեղի ռադիոյին, պատվաստման կենտրոնում բժիշկները ֆիզլուծույթ են ներարկել 140 հիվանդի: Ներարկումն անվտանգ է առողջության համար, սակայն ֆիզլուծույթ ստացած անձինք ստիպված կլինեն կրկին անցնել պատվաստման ընթացակարգը: Նրանցից ոմանք արդեն պատվաստվել են ուրբաթ, մյուսները ներարկում կստանան չորեքշաբթի:

Պատվաստումների արշավը Ֆրանսիայում մեկնարկել է դեկտեմբերի վերջին: Առաջին հերթին երկրում պատվաստվել են տարեց անձինք և բուժաշխատողները: Ֆրասիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մոտ 14 մլն մարդ արդեն ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը:  

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5.4 մլն-ը, մահացածներինը՝ 102 հազարը: