«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում աճել են և գրանցել պատմական նոր ռեկորդ

17/06/2020

ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարները (բացառությամբ ռազմավարական պահուստների) մեկ շաբաթում ավելացել են 1.2 մլն բարելով և կազմել 539.28 մլն բարել՝ այդպիսով թարմացնելով նախորդ շաբաթ գրանցված պատմական ռեկորդը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության տեղեկատվության վարչության ամենշաբաթյա վերլուծությանը, այս տվյալները գրանցվել են հունիսի 12-ի դրությամբ: Նշվում է, որ վերլուծաբաններն ակնկալում էին նավթի պաշարների նվազում 0.2 մլն բարելով:

Նախորդ շաբաթ արձանագրված տվյալը՝ 538.1 մլն բարելը, նույնպես ռեկորդային էր: Այն գերազանցել էր 2017 թվականի մարտի ցուցանիշը:

Միևնույն ժամանակ բենզինի պաշարներն ԱՄՆ-ում նվազել են 1.7 մլն բարելով կամ 0.6 տոկոսով՝ կազմելով 257 մլն բարել:

Նշվում է, որ նավթի ռազմավարական պահուստը երկրում 0.3 տոկսով ավելացել է նախորդ շաբաթվա համեմատ՝ հասնելով 651.7 մլն բարելի:

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am