«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իջևանը հրաժեշտ է տալիս իր հերոսներին..

14/12/2020

Վերջին օրերին Իջևանը զինվորական կարգով հրաժեշտ տվեց հայրենիքի իրական նվիրյալ հերոսներ` փոխգնդապետ Արմեն Օհանյանին և գնդապետ Թաթուլ Ղազարյանին: Նրանք երկուսն էլ զոհվել են հոկտեմբերի 19-ին` Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում:

Հերոս Արմեն Օհանյանը ծնվել է 1971 թվականին: 1996 թ-ից ծառայության էր անցել ՀՀ ԶՈՒ-ում, արժանացել բազմաթիվ գերատեսչական մեդալների և պատվոգրերի: Մարտի օրը, երբ հակառակորդը փորձել է ձախ թևանցում կատարել, գնդի հրամանատարը անձնակազմին նահանջի հրաման է տվել` հնարավոր շրջափակումից խուսափելու համար: Այդ ընթացքում փոխգնդապետ Օհանյանը մարտը վարել է առաջնագծից և կյանքի գնով ապահովել անձնակազմի կողմից ավելի նպաստավոր բնագծի զբաղեցումը: Փոխգնդապետը թիրախավորվել է հակառակորդի կողմից և խոցվել: Արմեն Միքայելի Օհանյանը հետմահու պարգևատրվել է <<Մարտական Խաչ>> 1-ին աստիճանի պետական շքանշանով:

Հերոս Թաթուլ Ղազարյանը ծնվել է 1978 թվականին: Սևքարի դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընտրել էր հայրենիքի ծառայելու նվիրական ճանապարհը: Սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, այնուհետև Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 2010-2012 թթ-ին սովորել է ՌԴ Մոսկվայի ռազմական համազորային ակադեմիայում: 2018թ-ից եղել է Իջևանի N զորամասի հրամանատար: Իր օրինակելի և հայրենանվեր ծառայության համար գնդապետ Ղազարյանը բազմիցս է արժանացել պետական պարգևների: Հոկտեմբերի 19-ին` իր զինակից ընկերների հետ, մինչև արյան վերջին կաթիլը անհավասար մարտ մղելով` նահատակվել է հանուն հայրենիքի: Գնդապետ Ղազարյանը իր կերպարով միշտ ձգտել է հաղթանակի, ձգտել է լինել առաջինը` թե ուսումնառության, թե զինվորական ծառայության մեջ: Եվ հենց հաղթողի հոգեբանությամբ նա գնաց իր սրբազան պարտքը կատարելու: Գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանը նույնպես հետմահու պարգևատրվել է <<Մարտական Խաչ>> 1-ին աստիճանի շքանշանով:

Հավերժ փառք մեր ընկած հերոսներին և մեր խոնարհումը` նրանց ընտանիքներին:

Լիա Ճաղարյան

Image may contain: 7 people, indoor

Image may contain: 3 people, people standing and indoor

Image may contain: car and outdoor

Image may contain: one or more people, tree, sky and outdoor

Image may contain: one or more people, people standing and outdoor

Image may contain: 1 person, standing and outdoor

Image may contain: 5 people, indoor

Image may contain: 7 people, indoor

Իջևանի քաղաքապետարան