«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայտնի են ՉԼ-ի շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները

26/11/2020

Այս շաբաթ անցկացվեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները: ՈւԵՖԱ-ն չորս խաղացող է ընտրել, որոնք կհավակնեն շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը:

Ցուցակում են ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը, Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջեդոն Սանչոն, «Այաքսի» կիսապաշտպան Դուշան Տադիչը և «Ատալանտայի» պաշտպան Ռոբին Գոսենսը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի լավագույն խաղացողի համար կարող եք քվեարկել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում: