«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չայնիի ոլորաններում բախվել են 2 Mercedes-ն ու Nissan-ը. 7-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

10/04/2022

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրլի 7-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած  խոշոր ավտովթարի  փաստով:

Այդ օրը՝  ժամը 08:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի  28-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Համլետ Գ.-ի վարած Mercedes մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Շուշան Պ.-ի վարած Mercedes մակնիշի  և Կոտայքի մարզի բնակիչ, 60-ամյա Գեղամ Հ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 7-ամյա Էդուարդ Հ.-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն  ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի,  դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորութամբ: