«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեսսին և Նեյմարը չեն կարողանա մասնակցել ՊՍԺ-ի առաջիկա հանդիպմանը

08/09/2021

ՊՍԺ-ի լատինաամերիկացի խաղացողների մի խումբ, այդ թվում՝ հարձակվող Լիոնել Մեսսին, չեն մասնակցի Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի` «Կլերմոնի» հետ խաղում: Այս մասին հայտնում է RMC Sport-ը:

Հանդիպումը բաց կթողնեն նաև կիսապաշտպաններ Լեանդրո Պարեդեսը և Անխել Դի Մարիան, ինչպես նաև հարձակվող Նեյմարը: Այս ֆուտբոլիստները մասնակցելու են Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպմանը, որը  կայանալու է սեպտեմբերի 10-ին, հետևաբար նրանք չեն կարողանա մասնակցել Լիգա 1-ի խաղին, որը կայանալու է սեպտեմբերի 11-ին