«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեդվեդև. Ուկրաինա զենքի մատակարարումը Արևմուտքի կողմից սպառնում է համաշխարհային միջուկային աղետով

27/02/2023

Ուկրաինա զենքի մատակարարումը Արևմուտքի կողմից սպառնում է համաշխարհային միջուկային աղետով, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը  «Իզվեստիա»-ում հրապարակված հոդվածում։

«Իհարկե, կարելի է շարունակել զենքով ապահովել Կիևի նեոֆաշիստական ռեժիմին և խոչընդոտել բանակցությունների վերականգնման ցանկացած հնարավորություն: Մեր թշնամիները հենց դրանով են զբաղված՝ չցանկանալով հասկանալ, որ իրենց նպատակներն ակնհայտորեն կհանգեցնեն տոտալ ֆիասկոյի: Պարտության բոլորի համար: Կրախի: Ապոկալիպսիսի: Երբ նախկին կյանքի մասին ստիպված կլինենք մոռանալ դարերով, մինչև ծխոտ փլատակներից չդադարի ճառագայթումը»։

Մեդվեդևի կարծիքով՝ «եթե լրջորեն առաջ գա բուն Ռուսաստանի գոյության հարցը, դա կորոշվի ոչ թե ուկրաինական ճակատում, այլ ամբողջ մարդկային քաղաքակրթության հետագա գոյության հարցի հետ մեկտեղ։ Ռուսաստանը թույլ չի տա, որ աշխարհն լինի առանց Ռուսաստանի, դա նրան պետք չէ»։