«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ վարձկանության դեպքի առթիվ

12/10/2020

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին տեղեկատվություն էինք տարածել միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ, որի նախաքննությունը հանձնարարվել էր քննչական խմբին, որն էլ ձեռնամուխ է եղել անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների կատարմանը:

Ի հավելումն նշված տեղեկատվության ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ վարձկանության դեպքի առթիվ:

ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի որոշմամբ ձևավորված քննչական խումբը իրականացնում է անհետաձգելի և լայնածավալ քննչական գործողություններ: Յուրաքանչյուր քննչական գործողության կարևորությամբ պայմանավորված՝ նախաքննությունը իրականացվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ:

ԱՀ քննչական կոմիտե