«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստան ավտոմեքենաների ներկրումը կրճատվել է. Ինչն է պատճառը. «Ժողովուրդ»

11/03/2021

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան ավտոմեքենաների ներկրումը զգալի կրճատվել է:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ 2019 թվականին Հայաստան ներկրվել է 208 հազար 51 ավտոմեքենա, իսկ նախորդ տարի՝ 14 հազար 10 հատ՝ 194 հազար 41-ով պակաս: Տեղեկացնենք, որ նախորդ տարվա հունվարի 1-ից գործում է ԵԱՏՄ անդամ երկրներում գործող նույն կարգը, այսինքն՝ նախորդ տարվա հունվարի 1-ից լրացել է այն ժամկետը, որը Հայաստանը որպես բացառություն խնդրել էր ԵԱՏՄ-ից:
Այս կարգը պատճառ է դարձել ավտոներկրողների թվի կտրուկ կրճատման: Նրանց գերակշիռ մասը հրաժարվել է կատարել այս աշխատանքը՝ համարելով ոչ եկամտաբեր: Ի դեպ, տեղեկացնենք, որ 2019 թվականին, 2018-ի համեմատ, Հայաստան թվով ավելի շատ ավտոմեքենա է բերվել: Այս ամենի արդյունքում պետական բյուջե մուտք էր գործել շուրջ 51 մլրդ դրամ` 2018 թվականից մոտ 30 մլրդ-ով ավելի: Իսկ, ահա, նախորդ տարի՝ ԵԱՏՄ կանոնակարգերի՝ ուժի մեջ մտնելուց հետո, բյուջեի եկամուտները միայն այս ոլորտից նվազել են 50-52 մլրդ դրամով»: