Ադրբեջանի եւ Իրանի նավերն առաջին անգամ կմասնակցեն Կասպիյսկում նավատորմի օրվան նվիրված շքերթին
29/07/2022
Ադրբեջանի եւ Իրանի նավերն առաջին անգամ կմասնակցեն Կասպիյսկում նավատորմի օրվան նվիրված շքերթին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս տարվա գլխավոր իրադարձությունը լինելու է Ադրբեջանի եւ Իրանի ռազմածովային ուժերի նավերի մասնակցությունը, որոնք երկար տարիների ընթացքում առաջին անգամ ընկերական այցով ժամանել են։ Նրանք առաջին անգամ են մասնակցում տոնակատարություններին»,-ասել է Կասպյան նավատորմի ռազմաքաղաքական հարցերով փոխհրամանատարի տեղակալ, կապիտան Սերգեյ Ռակաուսկասը։