«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստամբուլի քաղաքապետը սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ վերահսկման տեսախցիկների ֆիքսած կադրերի հրապարակումից հետո

28/01/2022

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սկանդալի կենտրոնում է հայտնվել, որը տարածվել է կառավարական ԶԼՄ-ներում: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, մի շարք պարբերականներ կադրեր են հրապարակել, որոնք ֆիքսել են վերահսկման տեսախցիկները:

Հրապարակված կադրերը պատկերում են, թե ինչպես է Իմամօղլուն ծառայողական մեքենայով մոտենում թանկարժեք ռեստորանին, մինչդեռ քաղաքում մի քնի ժամանոց խցանումներ են տիրում ձյան տեղումների պատճառով:

Քաղաքապետին մեղադրել են անգործության մեջ տարերային աղետի պահին և հայտարարել քաղաքագլխի իր պարտականություններն անելու անկարողության մեջ:

Իմամօղլուն հայտարարել է, որ տեսանյութի հրապարակման պատճառով բողոք է ներկայացրել դատախազություն և մտադիր է պաշտպանել իր իրավունքը մինչև վերջ: Նա նաև կոչ է արել երկրի նախագահին գտնել և պատժել տեսանյութի տարածման մեղավորներին: