«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փարիզում ավելի քան 110 մարդ է տուգանվել անօրինական երեկույթին մասնակցելու համար

10/04/2021

Ավելի քան 110 մարդ է տուգանվել Փարիզի ռեստորաններից մեկում ապօրինի երեկույթին մասնակցության համար՝ կարանտինային սահմանափակումների եւ պարետային ժամի ֆոնին, միջոցառման կազմակերպիչը եւ հաստատության ղեկավարը ձերբակալվել են: Այդ մասին գրում է  «ՌԻԱ Նովոստի»-ին:

Փարիզի Իիշխանությունների հրամանով՝ 2020թ. հոկտեմբերի վերջից կորոնավիրուսի համավարակի պատճառով Ֆրանսիայում բարերը, սրճարաններն ու ռեստորանները շարունակում են փակ մնալ: Կարանտինի սահմանափակումների խախտման եւ դիմակ չկրելու համար տուգանքը 135 եվրո է կազմում: Անդերգրաունդ երեկույթների կազմակերպիչներին կարող է մինչեւ մեկ տարվա ազատազրկում եւ 15 հազար եվրո տուգանք սպառնալ: