Փարիզում ավելի քան 110 մարդ է տուգանվել անօրինական երեկույթին մասնակցելու համար
10/04/2021
Ավելի քան 110 մարդ է տուգանվել Փարիզի ռեստորաններից մեկում ապօրինի երեկույթին մասնակցության համար՝ կարանտինային սահմանափակումների եւ պարետային ժամի ֆոնին, միջոցառման կազմակերպիչը եւ հաստատության ղեկավարը ձերբակալվել են: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Փարիզի Իիշխանությունների հրամանով՝ 2020թ. հոկտեմբերի վերջից կորոնավիրուսի համավարակի պատճառով Ֆրանսիայում բարերը, սրճարաններն ու ռեստորանները շարունակում են փակ մնալ: Կարանտինի սահմանափակումների խախտման եւ դիմակ չկրելու համար տուգանքը 135 եվրո է կազմում: Անդերգրաունդ երեկույթների կազմակերպիչներին կարող է մինչեւ մեկ տարվա ազատազրկում եւ 15 հազար եվրո տուգանք սպառնալ: