«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալժիրը փակել է երկինքը Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի համար

03/10/2021

Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռներն այլևս իրավունք չունեն թռչել Ալժիրի տարածքի վրայով։ Արգելքը սահմանվել է առանց նախազգուշացման, հայտնում է Figaro թերթը։
Ինչպես փոխանցում է Vesti.ru-ն, Ֆրանսիայի գլխավոր շտաբը կիրակի թռիչքների պլանը լրացնելիս պարզել է, որ Ալժիրից թույլտվություն չկա:
Հիշեցնենք, որ Փարիզի և Ալժիրի միջև սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի իշխանությունները որոշել են նվազեցնել Ալժիրի, Մարոկկոյի և Թունիսի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի քանակը:
Այսպիսով, եվրոպական պետությունը ցանկանում է բարձրացնել իր միգրացիոն քաղաքականության արդյունավետությունը։ Սկզբում Ալժիրի իշխանությունները Ֆրանսիային պաշտոնական բողոք էին հայտարարել, իսկ հետո հետ են կանչել իրենց դեսպանին խորհրդակցությունների համար։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան օգտագործում է Ալժիրի օդային տարածքը «Բարխան» գործողությանը մասնակցող զինվորներին տեղափոխելու համար։ Դրա հիմնական նպատակը Մալիում, Չադում, Բուրկինա Ֆասոյում, Մավրիտանիայում և Նիգերում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարն է: