«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լոս Անջելեսի տարեցների խնամքի բուժկենտրոնում «Մոդեռնա» պատվաստանյութ են ստացել հայ տարեցներ

09/01/2021

Նորիլսկում ձնահյուսի հետևանքով մահացել է 3 մարդ Ռուսաստանի Նորիլսկ քաղաքի լեռնադահուկային համալիրի վրա իջած ձնահյուսի հետևանքով մահացել է երեք մարդ: Ողբերգական դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել՝ պարզելու բոլոր մանրամասները: Նախնական տվյալով՝ ձյան հաստ շերտի տակ է մնացել չորս կառույց: Դեպքի վայրում իրականացվում է որոնողափրկարարական աշխատանք: Փրկարարները դուրս են բերել 38-ամյա կնոջ, նրա 18 ամսական երեխային և 45-ամյա ամուսնուն: 14-ամյա երեխան ողջ է հայտնաբերվել և լուրջ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Թվիթերն ընդմիշտ արգելափակել է ԱՄՆ նախագահի հաշիվը Twitter-ն ընդմիշտ փակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը՝ կապված «հետագա բռնություններ հրահրելու ռիսկի» հետ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Սոցիալական ցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ որոշումը կայացվել է Դոնալդ Թրամփի թվիթերյան վերջին գրառումների ուսումնասիրություններից հետո: Որոշ օրենսդիրներ ու հանրահայտ մարդիկ տարիներ շարունակ կոչ են արել արգելափակել Թրամփի թվիթերյան էջը: ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման գրառում է արել՝ նշելով, որ Սիլիկոնյան հովտի հսկաները պետք է կանգնեցնեն Թրամփի «հրեշավոր վարքագիծը» և ընդմիշտ վտարեն նրան: Լոս Անջելեսի տարեցների խնամքի բուժկենտրոնում «Մոդեռնա» պատվաստանյութ են ստացել հայ տարեցները Լոս Անջելեսի Ararat Home կոչվող ծերանոցին կից բուժհաստատությունում մեկնարկել է պատվաստման գործընթացը։ Այստեղ բժշկական խնամք ստացող 170 ծերերի 60 տոկոսն արդեն պատվաստում ստացել է հունվարի 8-ից սկսված ծրագրի շրջանակում։ Ծերերը ստանում են Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության պատվաստանյութը։ Պատվաստումը սկսել են բուժհաստատության աշխատակազմից, որի մոտ կեսն արդեն պատվաստվել է։ «Արարատ» ծերանոցին կից բուժհաստատությունում անցած մարտից՝ մարզում կորոնավարակի սուր բռնկումից ի վեր, արգելված են հանդիպումները հիվանդների հետ։ Դա, ըստ բուժաշխատողների, զգալիորեն պաշտպանել է տարեցներին վարակից։ Սակայն մահացու ելքով դեպքերից խուսափել, այդուհանդերձ, չի ստացվել։ Տարեց հարազատներին մահաբեր վարակից զերծ պահելու համար նրանց ընտանիքի անդամները համաձայնել են պատվաստանյութի ներարկմանը։ Սյուզան Երանյան (կլինիկական ծառայությունների պատասխանատու) - Մեկ նշանաբան ունենք՝ «Ավելի վատ, քան «Քովիդը», կարծում եմ, որ չի կարող լինել: Նրանք, ովքեր պատվաստը ստանում են, իրենց հատուկ քարտեր են բաժանվում, որը կլինի նշան, որ իրենք ստացել են: Սիրանույշ Հալաջյան (բժշկական խնամքի կենտրոնի բնակիչ) - Շիտակը, սկիզբը վախցուցին, ըսին՝ ինչո՞ւ մարմինիդ մէջ ուրիշ բան պիտի մտցնես, լավ չըլլար: Նախ՝ զավակներուս ըսի: Չէ՛, մամա՛, առ՝ ըսին, ավելի լավ է: Հետո ես ինձի որ մահ մը ունիմ, ըսի, ինչ որ պիտի ըլլա, թող ըլլա, ընդունեցի: Երեկ եկան, զարկին, շիտակ, և բան մը չզգացի: Վախցա, որ գիշերը տաքություն կունենամ, ջերմություն: Չէ, բայց բան մը չեղա, նորմալ է:

 

 

Հեղինակ`Լիլիթ Սեդրակյան