«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սամվել Գասպարյանը և Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Հայաստանի չեմպիոններ

06/02/2022

Ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը՝ փետրվարի 6-ին, Հայաստանի չեմպիոններին որոշել են մինչև 109 և գերծանր քաշային ծանրորդները, տեղեկացնում է armsport.am-ը:

Մինչև 109 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել է Սամվել Գասպարյանը։

Գերծանր քաշային կարգում հավասարը չի ունեցել երիտասարդ ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ իր ետևում թողնելով Գոռ Մինասյանին և Սիմոն Մարտիրոսյանին, ովքեր համապատասխանաբար նվաճել են առաջնության արծաթե և բրոնզե մեդալները։