«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 35-ամյա վարորդը ЗИЛ 130-ով կողաշրջվել է

26/09/2020

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Յուրիկ Օզմանյանը իր վարած ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով թափքի մեջ գտնվող խոշոր եղջերավոր անասունը տեղում սատկել է։