«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բրիտանիայում նախազգուշացրել են երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկի մասին

10/07/2021

Բրիտանացի լրագրող Իմոջեն Բրոդիկը խսել է երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկի մասին՝ ռուսական երեք ատոմային սուզանավերի («Орел», «Князь Владимир» և «Вепрь»)՝ առաջին անգամ Բալթիկ ծով մտնելու և Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունների պատճառով։ Այս մասին գրում է The Sun-ը։

Լրագրողը կարծում է, որ Բալթիկ ծովում ռուսական ռազմանավերի ներկայությունը «Ռուսաստանի ուժի ցուցադրություն է»:

Ռուսական սուզանավերը Բալթիկ ծով են մտել՝ Սանկտ Պետերբուրգի գլխավոր ռազմածովային շքերթին մասնակցելու համար: Yuma ամերիկյան նավը Սև ծով է մտել Sea Breeze բազմազգ վարժանքներն մասնակցելու համար, որին, բացի ԱՄՆ-ից, մասնակցում են 31 երկրներ։