«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայի շուրջ իրադրությունը կարող է կտրուկ վատանալ հաջորդ շաբաթ. Բրիտանիայի ԱԳ նախարար

19/02/2022

Արևմուտքի երկրները պետք է պատրաստ լինեն Ուկրաինայի շուրջ իրավիճակի կտրուկ վատթարացմանը հաջորդ շաբաթ։ Այս մասին շաբաթ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։

«20-րդ դարասկզբից եվրոպական անվտանգության համար ամենավտանգավոր պահերից մեկն ենք ապրում։ Մենք պետք է աննախադեպ միասնություն ցուցաբերենք։ Շատերը կցանկանային իրավիճակը տեսնել ավելի դրական հունով, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստվենք վատագույն սցենարին, որը կարող է իրագործվել արդեն հաջորդ շաբաթ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է վստահ լինի, որ ունի սպառազինության ավելի առաջադեմ տեսակներ, քան Ռուսաստանը։

«ՆԱՏՕ-ն պետք է վստահ լինի, որ առջևում Ռուսաստանն է սպառազինության տեսակներով: Մենք կենտրոնանում ենք այնպիսի հատվածների վրա, ինչպիսիք են կիբեր ոլորտը և տեղեկատվական տարածքը: Ընդ որում, մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք նյութատեխնիկական բազայում և ամրապնդենք ՆԱՏՕ-ի արևելյան եզրը»,- ասել է նախարարը։