«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մայք Պոմպեոն անցկացնելու է առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ հետ

23/10/2020

Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցկացնելու է առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով 09:30-ին (Երևանի ժամով 17:30-ին) նախատեսված է Մայք Պոմպեոյի և Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ 10:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին)՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը:

Մամուլի համար այլ տեղեկություններ չեն հաղորդվում: