«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՆԱՏՕ-ն պատրաստվում է կռվել մինչև «վերջին ուկրաինացին». ՌԴ ԱԳՆ

01/04/2022

Հյուսիս-ատլանտյան ռազմական դաշինքը վախենում է ուղիղ ռազմական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, բայց պատրաստվում է կռվել «մինչև վերջին ուկրաինացին»։ Այս մասին «Ռիա Նովոստիին» ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Նիկոլայ Կոբրինեցը։

«Այդպիսի քաղաքականությունը ցինիկ ու անմարդկային է», - հավելել է նա։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում ուղիղ հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, սակայն տրամադրում է Ուկրաինային այնքան զենք, որքան հարկավոր է։