ԱՄՆ-ն հավելյալ զորքեր կտեղակայի Լեհաստանում
25/06/2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ այն դեպքում, երբ Լեհաստան ամերիկյան հավելյալ զորքեր ուղարկվեն, ապա անհրաժեշտ ծախսերը հոգալու է լեհական կողմը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Մենք նրանց հավելյալ զորքեր կուղարկենք, իրենք դրա համար կվճարեն: Հնարավոր է՝ տեղափոխենք Գերմանիայից»,- հայտնել է Թրամփը՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

Իր խոսքով՝ ԱՄՆ-ն կնվազեցնի Գերմանիայում իր զորքերի քանակը, որոնց մի մասը տուն կվերադառնա, իսկ որոշ մասն էլ կտեղափոխվի եվրոպական այլ վայրեր:

«Լեհաստանն այդ վայրերից մեկն է»,- հավելել է նա:

Աղբյուրը՝ Tert.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am