«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Նազելի Բաղդասարյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել մեդիադաշտի հասցեին. «Մեդիա պաշտպան»

17/06/2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել մեդիադաշտի հասցեին։ Այս մասին գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

«Նազելի Բաղդասարյանն այն պատգամավորներից մեկն է, որը նախկինում զբաղվել է լրագրությամբ, իսկ նրա մայրը մինչև հիմա էլ զբաղված է մեդիաբիզնեսով։

Նազելի Բաղդասարյանն իր խոսքում անցել է բարեկրթության սահմանները, անարգանք է դրսևորել նախկին գործընկերների հանդեպ` խախտելով գործընկերային էթիկայի կանոնները։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում օրենսդիր մարմնի և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավարներին հետևողական լինել իրենց գործընկերների պահվածքին, մեդիայի հանդեպ գործարկվող մտքերին ու բառամթերքին»,- ասված է գրառման մեջ։

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am