«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ես նրան ողջ կյանքում երախտապարտ կլինեմ». Նեյթան Չենը շնորհակալություն է հայտնել մարզիչ Ռաֆայել Հարությունյանին

10/02/2022

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդանց մենասահքի ոսկե մեդալակիր Նեյթան Չենը շնորհակալություն է հայտնել հայ մարզիչ Ռաֆայել Հարությունյանին կարիերայի ընթացքում ցուցաբերած աջակցության համար, գրում է Sports.ru-ն։

«Մայրիկը քիչ փող ուներ, մենք աղքատ էինք։ Նա հավաքեց վերջին դոլարը՝ դասերի համար վճարելու նպատակով:

Ռաֆայելը դրության մեջ մտավ և իր բարի սրտի շնորհիվ շարունակեց աշխատել ինձ հետ և վերցնել այնքան գումար, որքան կարող էինք վճարել։

Նա ինչ-որ պահի ասաց, որ վճարելու կարիք չկա, և որ ինքն  իսկապես ցանկանում է օգնել ինձ հասնել իմ նպատակներին:

Այս աջակցության համար ես երախտապարտ կլինեմ նրան ողջ կյանքում»,- ասել է Չենը։