«Օմիկրոն» շտամը հասել է Իրան
19/12/2021
Իրանում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Քամալ Հեյդարին։
Փոխնախարարի խոսքով ՝ խոսքը միջին տարիքի տղամարդու մասին է, որը բնակվում է Թեհրանում։ Նա Թեհրան է ժամանել ԱՄԷ-ից:
Հիշեցնենք, որ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման աճի ֆոնին:
Նիդերլանդները լոքդաուն է սահմանում դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 14-ը COVID-19-ի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով, հայտնել է երկրի վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն: