«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Օմիկրոն» շտամը հասել է Իրան

19/12/2021

Իրանում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Քամալ Հեյդարին։

Փոխնախարարի խոսքով ՝ խոսքը միջին տարիքի տղամարդու մասին է, որը բնակվում է Թեհրանում։ Նա Թեհրան է ժամանել ԱՄԷ-ից:

Հիշեցնենք, որ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման աճի ֆոնին:

Նիդերլանդները լոքդաուն է սահմանում դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 14-ը COVID-19-ի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով, հայտնել է երկրի վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն: