«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանում 27-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

26/09/2020

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:15-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Ռոզա Ա.-ն, իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով` Արշակունյաց պողոտա - Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել աղջիկ հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո ահազանգել է ոստիկանություն: 

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: