«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երևանում անցկացվել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների փառատոնը

06/06/2022

Ութամյա Ռուբենը Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնի ամենակրտսեր մասնակիցն է: Մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը նրա տուն-թանգարանում նվագել սեփական ստեղծագործությունը փոքրիկ տղայի համար անհավատալի էր թվում:

Արամ Խաչատրյանի անվան ստեղծագործական փառատոնն անցկացվում է արդեն 43-րդ անգամ: Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն է: Փառատոնին մասնակցել են համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների պատանի ստեղծագործողները:

Գալա համերգին ժյուրիի ընտրությամբ հնչել են լավագույն ստեղծագործությունները:
Փառատոնի նպատակն է բացահայտել օժտված և տաղանդավոր երեխաների ստեղծագործական ձիրքը, աջակցել հայկական կոմպոզիտորական դպրոցի զարգացմանը:

Բոլոր մասնակիցները Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են և ստացել հուշանվերներ:

Ավանդույթի համաձայն պատանիներն այցելել են նաև Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ խոնարհել մեծ կոմպոզիտորի շիրմին:

Տեսանյութը այստեղ