«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական կողմը զորք ու ծանր տեխնիկա է կուտակել

11/05/2023

«Ադրբեջանական կողմը զորք ու ծանր տեխնիկա է կուտակել սահմանին, թիրախում Սոթքի ոսկու հանքն է»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում քիչ առաջ հայտնեց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը՝ նշելով, որ ռազմական գործողություններն, ամենայն հավանականությամբ, այսօրվա սադրանքով չեն ավարտվելու, առաջիկայում նույնպես գործողություններ կլինեն։

Ավետյանը նշում է՝ այս պահի դրությամբ իրավիճակը Սոթքում համեմատաբար հանգիստ է, իսկ հայկական կողմի վիրավորների մասին ինքը տեղեկացել է տարածված պաշտոնական աղբյուրներից։