«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վատիկանը 70 տարով տաճար է նվիրել Հռոմում գտնվող վրաց ուղղափառ եկեղեցուն

19/06/2021

Սուրբ Աթոռը Հռոմում վրացական ուղղափառ համայնքի ժամանակավոր օգտագործմանն է հանձնել Սան Սալվատորե Այմոնտե եկեղեցին, որտեղ երկար տարիներ եկեղեցական ծառայությունը կատարվում էր վրացերենով: Հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Վրաստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ այս հարցը լուծվել է Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի Վատիկան կատարած այցի ընթացքում: Նա այս հարցը քննարկել է կարդինալի տեղակալ Անջելո դե Դոնատիսի հետ, իսկ հանդիպումից հետո այցելել է եկեղեցի Թբիլիսիի աստվածաբանական ակադեմիայի և սեմինարիայի ռեկտոր Գիորգի Զվիադաձեի հետ միասին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Վրաստանի նախագահն անձամբ շնորհավորել է Հռոմում գտնվող Սուրբ Անդրեաս Առաջին ուղղափառ եկեղեցու հովիվ Իոնան վարդապետին (Հելայա) տաճարը վրաց ուղղափառ եկեղեցու հովանու տակ տեղափոխելու կապակցությամբ:

«Ես շատ լավ հասկանում եմ այս եկեղեցու կարևորությունը, քանի որ ես քայլել եմ այս ճանապարհով, հայրս Փարիզում հիմնադրել է վրացական եկեղեցի: Ես ուզում եմ շնորհավորել այս եկեղեցու ծխականներին կարևոր իրադարձության կապակցությամբ»,- ասել է Զուրաբիշվիլին:

Մոտ ժամանակներս կստորագրվի վրաց ուղղափառ եկեղեցու երկարաժամկետ օգտագործմանը Սան Սալվատորե Այմոնտի եկեղեցին հանձնելու մասին պաշտոնական փաստաթուղթը:

Իր հերթին, Վրաստանի պատրիարքարանը հայտնում է, որ Սուրբ Աթոռի որոշմամբ Հռոմի Սան Սալվատորե Այմոնտի եկեղեցին 70 տարի ժամկետով փոխանցվել է վրացական ուղղափառ եկեղեցու Արևմտյան Եվրոպայի թեմի ժամանակավոր օգտագործմանը:

 

Աղբյուր՝  Panorama.am