«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիայի քիմիական արդյունաբերությունում գազ չի մնացել խնայելու համար

20/07/2022

Գերմանիայի քիմիական արդյունաբերությունում արդեն արել են հնարավոր ամեն բան՝ գազը խնայելու համար, հայտարարել է VCI քիմիական ասոցիացիան՝ նախազգուշացնելով, որ ոլորտիհամար մնացած քայլերը կլինեն արդյունահանման կրճատումը կամ ընդհանրապես դադարեցումը, փոխանցում է Reuters-ը:

«Ինչ վերաբերում է մեր ընկերություններին, մենք այժմ կրկին անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի օգտագործենք գազը խնայելու բոլոր հնարավոր ձեւերը»,- ասել է VCI-ի գործադիր տնօրեն Վոլֆգանգ Գրոսս Էնտրուպը:

Մոտ 1900 ընկերություն ներկայացնող VCI-ի տվյալներով՝ Գերմանիայի քիմիական եւ դեղագործական արդյունաբերությունը երկրի ամենամեծ գազ սպառողներն են, որոնք կազմում են ընդհանուր սպառման 15 տոկոսը:

Ոլորտի առաջատար BASF-ը համարվում է Գերմանիայում արդյունաբերական գազի ամենամեծ սպառողը։

VCI-ն նախազգուշացմամբ է հանդես եկել եւ «գազը խնայելու կամքի հրապարակային ցուցադրման» կոչ է արել՝ ձմեռը անցկացնելու համար։