«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բավարիան հետաքրքրված է գերմանացի 18-ամյա տաղանդով

24/01/2022

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է փոխել ակումբային գրանցումը:

«Բավարիան» հետաքրքրություն է ցուցաբերում գերմանացու նկատմամբ, հաղորդում է Bayern & Germany-ն՝ վկայակոչելով Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկին։

Գերմանիայի առաջնության առաջատարի ներկայացուցիչները ոչ պաշտոնական կապ են հաստատել 18-ամյա խաղացողի ընտանիքի հետ, փորձել են հասկանալ, թե ինչպես կարելի կատարել գործարքը և ինչ պայմաններով:

Ֆուտբոլիստը համարվում է գերմանական և համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերից մեկը: Կայ Հավերցի` «Բայերից» հեռանալուց հետո, հենց Ֆլորիանն է դարձել նրա փոխարինողը և փորձագետների կարծիքով, նրա տաղանդ ու ներուժն ավելի մեծ է, քան Հավերցինը:

Այս մրցաշրջանում Վիրցը Բունդեսլիգայի 18 խաղում դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուր  ArmSport.am