«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

5-րդ զորամիավորումում քննարկվել է զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը

15/06/2021

5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Ստեփանյանը հունիսի 15-ին խորհրդակցություն է անցկացրել ենթակա զորամասերից մեկի կրտսեր հրամկազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:
Քննարկվել են հետպատերազմյան իրավիճակում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, միջանձնային փոխհարաբերությունները,  ծառայության հետագա կազմակերպմանն ուղղված քայլերը։ Խորհրդակցության մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնց լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։