«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«ԻՊ զինյալների երեխաներին և կանանց փորձել են տեղափոխել փակ ցիստեռներով». Կ. Հովհաննիսյան

22/09/2020

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քրդերը բառիս բուն իմաստով Սիրիա-Իրաք սահմանին փրկել են ԻՊ-ի զինյալների երեխաների և կանանց կյանքը, որոնց փորձել են տեղափոխել փակ ցիստեռներով։ Սահմանապահ քրդերը բեռնատարի ցիստեռից երեխաների լացի ձայներ են լսել և ստիպել են վարորդին, որ բացի ցիստեռը։ Այնտեղ եղել են ԻՊ-ի զինյալների կանայք և երեխաները, որոնց փորձել են այդ կերպ անցկացնել սահմանը։ Երեխաների կյանքը հազիվ է հաջողվել փրկել․․․ Թուրքի անսիրտ ու անհոգի ստեղծագործությունն է ԻՊ-ը, իսկ ո՞ւր էին գնում, ինչո՞ւ էին ընտանիքներին տեղափոխում, ի՞նչ նոր վայր, պարզ կլինի հետագայում․․․»: