«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում ընդդիմադիր համայնքապետը հեռացրել է «Love Erdoğan» գրությամբ պաստառները

16/03/2021

Թուրքիայում շարունակվում է անձի պաշտամունքի հարցում այդ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «հեռակա պայքարն ու մրցակցությունը» հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (Աթաթյուրք) հետ:

Նշենք, որ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում տեղադրված գովազդային վահանակի «Կանգնեցրեք Էրդողանին» (Stop Erdoğan!) գրությանն ի պատասխան հաջակցություն Էրդողանի՝ Թուրքիայի մի շարք նահանգներում «Love Erdoğan» գրությամբ պաստառներ և գովազդային վահանակներ են տեղադրվել:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)՝ արևելյան Իզմիր նահանգի Սելչուքի շրջանային կառույցի ղեկավարությունը, միանալով այդ ակցիային, նշյալ շրջանի մի շարք վայրերում  «Love Erdoğan» գրությամբ պաստառներ էր տեղադրել:

Սակայն այդ պաստառները նախօրեին Սելչուքի ընդդիմադիր համայնքապետ Ֆելիզ Ջերիթօղլու Սենգելի որոշմամբ հեռացվել և փոխարինվել են Աթաթյուրքին գովաբանող  և սատարող պաստառներով: Համայնքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իշխող կուսակցության շրջանային կառույցը պաստառներ տեղադրելու համար թույլտվություն չի ունեցել: 

Նոր պաստառների վրա պատկերված է Աթաթուրքի նկարը՝ «Մեր միակ սերն Աթաթուրքն է» գրությամբ: