«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը

24/06/2020

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրինագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել Կառավարությանը` արտակարգ դրության պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների ւ ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաև նոր ցանկ:

«Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոխելու բուհերի ընդունելության կարգը: Կառավարության հաստատած նոր կարգով ընդունելությունն իրականացվելու է մեկ քննության արդյունքների հիման վրա, դիմում-հայտերի առցանց ընդունման եղանակով, հայտերի լրացման նոր տարբերակով: Ընդունելության նոր պայմանների սահմանմամբ համապատասխանաբար պահանջ է առաջանում նաև փոփոխել արդեն հաստատված մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը»,- ասաց հարցի հիմնական զեկուցող, Կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 89 «կողմ» ձայնով:

Աղբյուրը՝  Armenpress, Նորայր Շողիկյան

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am