«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցուցակում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի. Փաշինյանը՝ Վարդանյանի հայտարարության մասին

14/06/2023

Այդ հարցն ինձ ուղղված չէ, այդ հարցով ավելի շատ պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը, որն իրավասու մարմինն է։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Աղվան Վարդանյանի հարցազրույցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է մահապարտներին, պետք է հույս հայտնել, որ  այդ մահապարտների ցուցակում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի՝ այդ խնդիրը լուծելու համար։ Կարծում եմ՝ «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են գտել։

Ենթադրում եմ, որ այդ ուղղությամբ էլ աշխատանքներ կան։ Մեր քաղաքական ուղեգիծը հետևյալն է՝ օրենքի գերակայություն և օրենքի դիկտատուրա։ Դա մեր նախընտրական թեզն է, և ես ուզում եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր օրենքի գիծը կհատեն, ուրեմն օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղը այս կյանքում», - նշեց Փաշինյանը։